տուն Աշխարհ Կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներն ապաքինվել են

Կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներն ապաքինվել են

348
0

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ երկրում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները: Ֆրանսիական BFMTV-ի տեղեկությունը փոխանցում է ռուսական  РИА Новости-ին:

Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ֆրանսիայում, գրանցվել էր վարակման 12 դեպք, մեկ մարդ էլ մահացել էր:

«Ֆրանսիայի տարածքում այլևս կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա: Վարակն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը գտնվում էր Լիոնի հիվանդանոցում, ապաքինվել է և դուրս գրվել: Նա այլևս վարակի տարածման առումով վտանգ չի ներկայացնում և վերադարձել է տուն»,- հայտարարության մեջ նշել է Վերանը: