տուն Հասարակություն Կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը այս պահին մարզերում

Կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը այս պահին մարզերում

1373
0

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 329 դեպք: 

Ամենաշատ հաստատված դեպքեր կան Երևանում՝ 157 դեպք, հաջորդը Կոտայքի մարզն է՝ 57 դեպք: Կորոնավիրուսով վարակված 56 մարդ կա Արարատի, 52 մարդ Արմավիրի մարզերում:

Հիշեցնենք, որ համագումարով այս պահին կա 329 հաստատված դեպք, 28 բուժված, 300 փաստացի բուժվող: Ունեցել ենք մահվան մեկ դեպք:

5 դեպք գրանցվել է Շիրակում, 4-ը ՝ Արագածոտում: Երկուական հաստատված դեպքեր կան Լոռու և Սյունիքի մարզերում: Վարակից զերծ են մնացել Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արցախը: