տուն Հասարակություն Կորոնավիրուսով վարակվածների սննդի մնացորդը ոչնչացվում է

Կորոնավիրուսով վարակվածների սննդի մնացորդը ոչնչացվում է

220
0

Արտակարգ դրության օրերին Երևանի այն հյուրանոցներում, որտեղ պահվում են նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները, ամենօրյա ռեժիմով հավաքվում է աղբը, հատուկ մեքենայով տեղափոխվում աղբավայր և հենց այնտեղ ոչնչացվում։ Այսօր ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Ամենօրյա ռեժիմով իրականացվում է նաև աղբի մեքենաների լվացում աղբավայրից դրա դուրս գալուց անմիջապես հետո»,- ասաց փոխքաղաքապետը: