«Ռեկորդային առումով վատ թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք»,- այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 2066 է: Բուժվել է հավելյալ 29 քաղաքացի: Փաստացի բուժվում է 1103 է: Մահերի թիվը 32 է: Ծանր վիճակում ունենք 59 դեպք: «Եթե այսպես շարունակվի, թեթեւ ախտանիշով քաղաքացիներին չենք հոսպիտալացնի: Այդ օրը, երբ որոշումը կկայացնենք, կփորձենք այդ օրը ձգել: Երեւի 5-6 օր ձգենք: Այդ 136-ի մեջ եղել են շատ փոխկապակցված քաղաքացիներ»,- ասաց նախարարը: