տուն Աշխարհ Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում աճում է

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում աճում է

266
0

Իրանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածներից ևս մեկը մահացել է, այս մասին պետական հեռուստատեսությամբ հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակը:

Ինչպես տեղեկությունը փոխանցում է Reuters-ը, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իրանում 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք:

Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: