Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մեկ օրում ավելացել է ավելի քան 101 000-ով՝ գերազանցելով 5.2 մլնը: Մինչդեռ մահվան ելքով դեպքերն ավելացել են ավելի քան 4200-ով՝ գերազանցելով 337 000-ը, հայտնում է TASS-ը։
Մայիսի 24-ի 12:00-ի դրությամբ՝ աշխարհում 5 204 508 վարակվածներ են գրանցված եղել, որոնցից 337 687-ը՝ մահվան ելքով: ԱՀԿ-ի վիճակագրական տվյալները հիմնվում են միայն պաշտոնական տեղեկությունների վրա, որոնք տրամադրում են երկրները:
Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանն առաջին տեղն է զբաղեցնում վարակվածների թվով (2 338 124): Մեկ օրում այս ցուցանիշն ավելացել է 55 636-ով: Մահացածների թիվը տարածաշրջանում ավելացել է 1932-ով՝ հասնելով 138 116-ի: