տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան

387
0

Պարետատան նիստում արձանագրել են, որ կորոնավիրուսը շատ ծանր են տանում շաքարային դիաբետով տառապող և զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդները։

 ՀՀ վարչապետն  այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ճիշտ է, այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվը համեմատաբար նվազել է, բայց դա չի կարող որոշիչ դեր ունենալ համաճարակային իրավիճակում։

«Համաճարակային անվտանգության կանոնների խստիվ պահպանումը առաջիկա մեկ տարվա ընթացքում լինելու է անհրաժեշտություն։ Այն, որ այսօր չեն պահպանվում այդ անվտանգության կանոնները, վկայում է այն, որ վերջին 3 օրվա ընթացքում ոստիկանությունը կազմել է շուրջ 1300 արձանագրություն»,–ասաց Փաշինյանը` նշելով, որ նույնիսկ բացօթյա առևտրի պարագայում թե՛ գնորդը, թե՛ վաճառողը պետք է լինեն դիմակով։

Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում կա 358 ծանր, 58 ծայրահեղ ծանր պացիենտ, իսկ 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական համակարգին։