տուն Աշխարհ Կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք է գրանցվել ԱՄՆ-ում

Կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք է գրանցվել ԱՄՆ-ում

277
0

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 65 նոր դեպք: Նահանգներում ընդհանուր վարակվածների թիվը հասել է 1762-ի:

Կորոնավիրուսից երկրում մահացել է 41 մարդ, ապաքինվել է 31-ը:

Իսպանիայում կորոնավիրոսից մահվան 1 և վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների մեջ է նաև երկրի  տարածքային քաղաքականության և պետական ծառայության նախարարը: Իսպանիայում կորոնավիրուսով վարակվելու  դեպքերի թիվը հասել է 3148-ի, մահացել է 87 մարդ, ապաքինվել՝ 189-ը: