ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ:
«COVID-19-ի տարածմամբ պայմանավորված ընթացիկ իրավիճակը հանգեցրել է ողջ տարածաշրջանում միջազգային սահմանների փակման, ներքին և միջազգային ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև վարակման ռիսկի նվազեցմանն ուղղված՝ դեմ առ դեմ շփումներից խուսափելու սահմանափակումների։
Վերոնշյալը հաշվի առնելով և կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մշտադիտարկումները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ սահմանափակումները չեն հանվել:
Միաժամանակ, ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական մարմինների հետ»,-ասված է հայտարարության մեջ: