տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսով միակ հիվանդ միակ քաղաքացին դեռ հիվանդանոցում

Կորոնավիրուսով միակ հիվանդ միակ քաղաքացին դեռ հիվանդանոցում

368
0

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ միակ քաղաքացին առայժմ հիվանդանոցում է, սակայն իրեն լավ է զգում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, հիվանդը ջերմություն, որևէ այլ գանգատ չունի:

«Պետք է թեստ արվի, հասկանալու համար՝ վիրուսն անցե՞լ է, թե՞ ոչ։ Դրանից հետո մի հատ էլ պետք է թեստը կրկնել, և դրանից հետո, եթե թեստը բացասական լինի, դուրս կգրվի»,- ասաց Նիկողոսյանը։

ԱՆ խոսնակը տեղեկացրեց, որ մինչև այժմ սա Հայաստանում գրանցված կորոնավիրուսի միակ դեպքն է։ Նշենք, որ հիվանդի կինը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում է՝ մեկուսացված մյուս անձանց հետ։ Նրանցից ոչ մեկի մոտ առայժմ վարակը չի հայտնաբերվել։

«Մի քանի օրից՝ թեստից հետո, իրենք էլ դուրս կգան կարանտինից»,- նշեց ԱՆ խոսնակը։ Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակի առաջին և դեռևս միակ դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին, Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին Թեհրանից։ Նրա հետ նույն ինքնաթիռում գտնվող 32 քաղաքացիները մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։

Նշենք նաև, որ մարտի 7-ի դրությամբ՝ կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական եղել է միայն մեկ՝ վերը նշված դեպքը։