ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Երեւանի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական է եղել, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։ Ըստ նախարարի, իրենց լավ են զգում նաեւ Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացիները: Նրանց մասին նախարարը խոստացել է պատմել ավելի ուշ՝ Ծաղկաձոր հասնելուն պես: «Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում: Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»,-գրել է Արսեն Թորոսյանը։
տուն Հասարակություն Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացին իրեն լավ է զգում, շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ...