տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսով կրկնակի վարակված մարդիկ վարակիչ չեն

Կորոնավիրուսով կրկնակի վարակված մարդիկ վարակիչ չեն

263
0

Մարդիկ, որոնք կորոնավիրուսից առողջանալուց հետո դարձյալ վարակվել են դրանով` վարակիչ չեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետկոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունն այսօր` փետրվարի 28-ին։

«Չինաստանի մի քանի նահանգներում գրանցվել են հիվանդանոցից դուրս գրված հիվանդների` բժշկական օգնությանը դիմած նոր դեպքեր, որոնց մոտ կորոնավիրուսի կրկնակի թեսթի արդյունքները դրական են եղել։ Հիվանդներին հետազոտելուց հետո բժիշկները նրանց մոտ չեն հայտնաբերել կորոնավիրուսի տարածման ախտանիշներ»,- ասել է Յանհունը։

Երեկ China Daily-ն հայտնել էր, որ հարավչինական Գուանդուն նահանգում բուժված հիվանդների 14 տոկոսի մոտ դարձյալ հայտնաբերվել էր կորոնավիրուս։