տուն Աշխարհ Կորոնավիրուսով է վարակվել «Գահերի խաղի» ևս մեկ հայտնի դերասան

Կորոնավիրուսով է վարակվել «Գահերի խաղի» ևս մեկ հայտնի դերասան

309
0

Կորոնավիրուսով է վարակվել «Գահերի խաղի» ևս մեկ հայտնի դերակատար՝ բրիտանացի դերասանուհի Ինդիրա Վարման։ Այդ մասին նա հայտնել է սոցկայքի իր էջում։

Վարմանը կատարել է Էլարիա Սանդի՝ Օբերին Մարտելի սիրելիի դերը։

Նա խոստովանել է, որ իրեն վատ է զգում եւ հիվանդության պատճառով պառկած է անկողնում։ Վարման նշել է, որ վարակի պատճառով ստիպված է չեղարկել Անտոն Չեխովի պիեսի հիման վրա «Ճայը» բեմադրության փորձերը։