Մանկապարտեզներում կորոնավիրուսի վարակման նոր դեպք ինձ հայտնի չէ: Araratnews.am-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ե՞րբ կբացվի 49 մանկապարտեզը, որի աշխատակիցներից մեկը վարակվել էր: Քաղաքապետի խոսնակը դժվարացավ հստակ ժամկետ ասել`նախակրթարանը փակ կլինի անորոշ ժամկետով:
Հիշեցնենք` N 49 մանկապարտեզի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով, ինչի պատճառով նախակրթարանը չի աշխատի: Աշխատակիցը կորոնավիրուսով վարակվել է մինչեւ մայիսի 20-ը՝ նախակրթարանների բացումը: