տուն Աշխարհ Կորոնավիրուսն Իտալիայում. խանութները դատարկվել են (լուսանկարներ)

Կորոնավիրուսն Իտալիայում. խանութները դատարկվել են (լուսանկարներ)

516
0

Միլանի և Իտալիայի մյուս խոշոր քաղաքների խանութներում ապրանքներ չեն մնացել: Երկիրը կարող է չեղյալ հայտարարել ֆուտբոլի առաջնությունը և այլ հասարակական միջոցառումներ:

Իտալիայում համատարած խուճապ է սկսվել կորոնավիրուսից վարակվածների և մահացածների մասին տեղեկատվության պատճառով: Սուպերմարկետների դարակներում գործնականում ապրանք չի մնացել: Տեղացիները այդ նկարներն ու տեսանյութերը տարածում են առցանց:

Շատ լուսանկարներ հաստատում են, որ Միլանում, նրա արվարձաններում և Իտալիայի այլ խոշոր քաղաքներում խանութների դարակների դատարկումը խուճապ է առաջացրել:

Խանութների դարակներում եզակի մթերքներ են մնացել կամ, գրեթե, չեն մնացել: Մարդիկ գնում են ոչ միայն երկարաժամկետ մթերքներ, այլև բառացիորեն ամեն ինչ` անընդմեջ:

Բացի այդ, կորոնավիրուսի պատճառով իտալական հայտնի նորաձևության տուն  Giorgio Armani-ն դադարեցրել է իր գործարանների աշխատանքը, և Նորաձևության շաբաթվա ընթացքում նրա ցուցադրությունն անցկացվել է առանց հանդիսականների:

Հաղորդվում է նաև, որ վիրուսը կարող է հանգեցնել Իտալիայի ֆուտբոլի առաջնության խաղերի դադարեցմանը:

Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ, իսկ վարակվածների թիվը հասել է 203-ի: Իշխանությունները տասնյակ հազարավոր բնակիչների կոչ են անում չհեռանալ տնից: