տուն Աշխարհ Կորոնավիրուսն աշխարհում ավելի քան 357 հազար մարդու կյանք է խլել

Կորոնավիրուսն աշխարհում ավելի քան 357 հազար մարդու կյանք է խլել

371
0

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 5,792,314 մարդ, ապաքինվել է 2,498,884-ը, մահացել՝ 357,471-ը։ Ներկայում աշխարհում կա 2,935,959 ակտիվ դեպք, որից 2 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,745,803 դեպք։ Առաջին հնգյակում են նաև Բրազիլիան (414,661), Ռուսաստանը (370,680), Իսպանիան (283,849), Մեծ Բրիտանիան (267,240)։

COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 102,107 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (37,460), Իտալիան (33,072), Ֆրանսիան (28,596) և Իսպանիան (27,118)։