«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որի հայրը (Աքիլլես Մարտիրոսյանը) հունիսի 19-ին մահացավ կորոնավիրուսից, պարետատան նիստից հետո հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ կորոնավիրուսն անվտանգ է, նույնն է, որ ասեն, թե պատերազմում ադրբեջանցին անվնաս է։
«Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց գրեթե ամբողջ ընտանիքս՝ հայրս, մայրս, երեխաներիս մայրը, դուստրս, զոքանչս, եղբայրս, մյուս եղբայրս՝ ընտանիքով։ Այժմ նրանց մեծ մասը բուժում է ստանում։ Ինքս ծնողներիս հետ չեմ շփվել 4,5 ամիս, սակայն չեմ կարողացել ապահովել, որ այլ անձինք էլ չշփվեն։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ կորոնավիրուսն անվտանգ է, կարծես ասեն, որ ադրբեջանցի զինվորն անվտանգ էր, օրինակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ»,-ասաց նա։
Մարտիրոսյանը հասարակությանը կոր արեց չկրկնել իր սխալը և թույլ չտալ հարազատներին առանց պաշտպանիչ միջոցների շփվել մարդկանց հետ։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։