տուն Աշխարհ Կորոնավիրուսի տարածումը կհանգեցնի ավելի մասշտաբային ցնցումների, քան 2008-2009 թթ․ ֆինանսական ճգնաժամը․ Պուտին...

Կորոնավիրուսի տարածումը կհանգեցնի ավելի մասշտաբային ցնցումների, քան 2008-2009 թթ․ ֆինանսական ճգնաժամը․ Պուտին (RBC)

417
0

Կորոնավիրուսային վարակի տարածումը կհանգեցնի ավելի մասշտաբային ցնցումների, քան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20-ի արտակարգ գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվել է վիդեոկոնֆերանսի ձևաչափով, հայտնում է RBC-ն։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը երկարաժամկետ հետևանքներ կունենա գլոբալ զարգացման վրա: Հիմնական ռիսկը կլինի գործազրկությունը, «որի գագաթնակետը ցանկացած սցենարում կգերազանցի 2009 թվականի մակարդակը»: