Պեկինի մեծածախ շուկայում կորոնավիրուսի բռնկման պատճառով հարակից Բաոդին քաղաքում ռազմական դրություն են մտցրել։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է չինական NBD հեռուստաալիքը։
Որոշումը կայացվել է Բաոդինի՝ Պեկինին մոտ գտնվելու և քաղաքների միջև ինտենսիվ հաղորդակցության պատճառով:
Բաոդինում ապրում է ավելի քան 11,5 մլն մարդ։ Քաղաքը գտնվում է Պեկինից 140 կմ հեռավորության վրա: