տուն ժամանց Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ո՞ր մթերքներն է ցանկալի ներառել սննդակարգում

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ո՞ր մթերքներն է ցանկալի ներառել սննդակարգում

687
0

Որոշ մթերքներ կարող են օգնել ամրապնդել օրգանիզմը կորոնավիրուսի ժամանակ: Այս մասին ասել է բժիշկ-դիետոլոգ (ՌԴ) Վերա Շարոշկինան:

Նրա խոսքով՝ նման մթերքների թվին են պատկանում չիչխանը, կարմիր քաղցր բիբարը, թթու դրած կաղամբը, ճակնդեղը, կաթնամթերքը և ձուկը:

Սակայն հարկ է նշել, որ այդ մթերքները կարելի է ներառել սննդակարգը, եթե դրանցից ալերգիա չունեք:

Մասնագետի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև վիտամին D-ի վրա: Օրական 15 րոպե պետք է արևի տակ մնալ:

Մասնագետի խոսքով՝ օրգանիզմի նորմալ աշխատանիք համար անհրաժեշտ է նաև ցինկ, որը պարունակվում է մսի, ծովամթերքի և ճակնդեղի մեջ:

med.news.am