Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց, որ այսօրվա դրությամբ ոչ մի վարակված չկա: Եթե լինի նոր տեղեկություն, կհայտնեն: «Ինչպես հայտնի դասականն է ասում՝ կորոնավիրուսի ձախորդ օրերը կուգան ու կերթան»,- ասաց պարոն Փաշինյանը:
Նա պատմեց, որ ՀՀ քաղաքացին Իտալիայից վերադառնալուց հետո անցել է հաշվառում, ջերմաչափման է ենթարկվել եւ գնացել Էջմիածին: