ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց կորոնավիրուսի հետեւանքների համապարփակ միջոցառումների ծրագիրը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ աջակցության ուղղությունները երեքն են:
«Սպառման դեֆորմացման պարագայում կա նաեւ որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, եւ ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների ու միջոցառումների շարք, որով այդ խնդիրը կչեզոքացնենք»,-նշեց փոխվարչապետը:
Երկրորդ ուղղությունը կորոնավիրուսի հետեւանքով աշխատանք կորցրած խմբերն են, որոնց մենք պետք է թիրախավորենք ու օժանդակենք։
Երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։
Կառավարությունը բաց է ծրագրի հանրային քննարկման համար՝ թե՛ մասնագիտական, թե՛ հանրային հարթակում։