Ապրիլի 17-ին 11։00-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 1201 դեպք, 24 ժամում թիվն ավելացել է 42-ով։ Ունենք առողջացած 402 պացիենտ, 24 ժամում թիվն ավելացել է 44-ով, այս պահին բուժում ստանում են 780-ը։ Կատարվել է 10793 բացասական թեստ։ Մահվան դեպքերը 19-ն են։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: