տուն Հասարակություն Կորոնավիրուսի համավարակը «հետաքրքիր շրջադարձային պահ է պատմության մեջ»․ ամերիկյան միլիարդատեր

Կորոնավիրուսի համավարակը «հետաքրքիր շրջադարձային պահ է պատմության մեջ»․ ամերիկյան միլիարդատեր

201
0

Ամերիկյան միլիարդատեր Ռեյ Դալիոն կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես պատմության մեջ հետաքրքիր շրջադարձային պահ, որը կարող է ուղի հարթել դեպի մեծ սոցիալական առաջընթաց։

LinkedIn-ին տված հարցազրույցում Bridgewater Associates-ի հիմնադիրը ուշադրություն է հրավիրել վիրուսի զոհերի եւ լայն տնտեսական հետեւանքների վրա։ Այնուամենայնիվ, նա շարունակել է լավատեսական հայտարարություններ անել՝ նշելով, որ ֆինանսական հետեւանքները պետք է դիտարկել առառվել լայն պատմական համատեքստում։

Այս համավարակը համեմատելով տնտեսական դժվարությունների այլ ժամանակաշրջանների հետ, ինչպիսին է Մեծ դեպրեսիան, Դալիոն ասել է, որ ներկա անկումը, որքան էլ ցավալի է, «հարաբերականորեն կարճ» կլինի եւ թույլ կտա անցկացնել առավել լայն գլոբալ «վերակառուցում»։ «Այդ վերակառուցումը կարող է տեւել 3-5 տարի,- ասել է նա,- Հարմարվելու, ստեղծագործելու եւ հաղթահարելու մարդկային ունակությունը շատ ավելի մեծ է»։

Նրա խոսքերով՝ մարդիկ պետք է որ «շատ հետաքրքրված լինեն» այն ժամանակաշրջանով, որը կգա համավարակից հետո՝ մատնանշելով տատանումները թվերում, տվյալները եւ մարդկային մտածողությունը։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ ոգեւորվենք նոր ապագայի համար»,- շարունակել է նա։

«Այժմ մենք գտնվում ենք հրաշալի հեղափոխության շրջանում՝ մտածելու ունակության եւ դա ըստ մեր հայեցողության օգտագործելու տեսակետից։ Ես կասեի, որ դա ամենաարժեքավոր բանն է ապագայում»։ Այս նոր միջավայրում բարգավաճելու համար, Դալիոն կարծում է, որ մարդիկ, պետք է կենտրոնանան հասկացությունների եւ իրենց մտածողության տրամաբանական ու ստեղծագործական ունակությունները ընդլայնելու վրա։