տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ. Արման Թաթոյան

Կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ. Արման Թաթոյան

336
0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:

Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։

Ամեակարևորը չպետք է խուճապի մատնվել։ Սա հիմա անչափ կարևոր է։ Պետք է հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կանխարգելման կանոններին:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում առավելագույն միջոցները կգործադրվեն»։