տուն Մամուլ Կորոնավիրուսի լաբորատոր թեստերը՝ 7 սարի հետեւում. «Ժողովուրդ».

Կորոնավիրուսի լաբորատոր թեստերը՝ 7 սարի հետեւում. «Ժողովուրդ».

371
0
(200130) -- XI'AN, Jan. 30, 2020 (Xinhua) -- Staff members make protective masks at the workshop of a company in Huyi District of Xi'an, northwest China's Shaanxi Province, Jan. 29, 2020. To help fight the outbreak of pneumonia caused by the novel coronavirus, workers of some medical material companies rushed to work ahead of schedule to make protective equipment., Image: 495547163, License: Rights-managed, Restrictions: , Model Release: no, Credit line: Liu Xiao / Xinhua News / Profimedia

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Թեեւ Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են զգուշանալ չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում:

Քաղաքացիների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց Երեւանում գործող մի քանի չինական ռեստորաններում: Թեեւ աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ որեւէ խնդիր չկա, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ հիմնականում ռեստորանները դատարկ էին:

ՀՀ քաղաքացիների մյուս անհանգստությունը կապված է չինական տեխնիկայի հետ: Զրուցեցինք «ՎԻ ԷԼ ՎԻ» ցանցի ներկայացուցչի հետ, ով ասաց, որ սառնարանի հետ չի կարող վարակը ներթափանցել: Նույնպիսի վստահությամբ պատասխանեցին նաեւ փոխադրող «Գլոբբինգ» ընկերությունից: Հայաստանցիների գերակշիռ մասը ծանրոցներ ստանում է Չինաստանից «Գլոբբինգ»-ի միջոցով:

Բայց այս իրավիճակում մտահոգիչ է մեկ այլ իրողություն: Հայաստանում նոր Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան: Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարողանա ախտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ:

Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դեռեւս թեստերի անհրաժեշտություն չի եղել, ու, ըստ էության, պարզ էլ չէ՝ երբ հնարավոր կլինի ունենալ դրանք»: