Կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունեցող քաղաքացիները միայն կմտնեն Արցախ: Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է սա ասել ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում:
Նախագահը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի կանոների խստացման մասին:
Խիստ կանոններ կլինեն հարսանիքների և հուղարկավորությունների մասնակցելու համար: Կանոններին չհետևողները պատասխանատվության կենթարկվեն, որովհետեւ ամենամեծ տարածման աղբյուրը վարակի՝ թաղման արարողություններն են: «Այսօր պարետատանը հանձնարարություն կլինի, որ այսուհետ մարդիկ, որոնք այցելում են Արցախ, կարող են սահմանն անցնել միայն ունենալով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին համապատասխան տեղեկանք: Սա շատ ծանր ու բարդ պահանջ է, բայց պարտադիր պետք է կիրառվի: Սա վերաբերվում է նաեւ զինվորականներին»,- մանրամասնեց նախագահը:
Արցախում էլ փուլ առ փուլ պետք է դիմակների կրման փորձը լինի պարտադիր, որովհետեւ այս համաճարակը, ըստ Հարությունյանի, աղետ է, որի եզրերն արդեն երեւում են: