Ամերիկյան Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան խոսել է COVID-19-ի «թաքնված» նշանների մասին: Այդ մասին հայտնում է Ria.ru-ն:
Նրա կարծիքով՝ «ասիմպտոմ» բառի օգտագործումը կորոնավիրուսի դրական թեստ ունեցող մարդկանց համար «անիմաստ է»: Կենսաբանը բացատրել է, որ «ասիմպտոմը» երիտասարդ սերունդն է, որը չի հայտնվում բժիշկների ուշադրության ներքո:
Նա ավելացրել է, որ նման հիվանդները կարող է՝ չնկատեն երիկամների գործունեության վատթարացում, ինչպես նաև թոքերի ծավալի նվազում:
«Եթե COVID-19- ի ձեր թեստը դրական է, բայց չեք զգում ախտանշաններ, ապա հարկավոր է տոմոգրաֆիա կատարել և տեսնել, թե ինչ է կատարվում թոքերում»,- շեշտել է Բարանովան:
Կենսաբանը նշել է, որ երիկամների վիճակը ստուգելու համար անհրաժեշտ է արյան անալիզ կատարել՝ ստուգելով կծիկային ֆիլտրացիան: