Հայաստանում այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 2273 ընդհանուր դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով:
Նախորդ օրվա հրապարակված թվերի համեմատ, դեպքերն աճել են 113-ով: Հիշեցնենք, երեկվա տվյալներով, գրանցվել էր 2273 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:
Այսպիսով` այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք եւ 25 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։