տուն Աշխարհ Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի՞, թե՞ ոչ․ մանրամասնում է իտալացի հայտնի վիրուսաբանը

Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի՞, թե՞ ոչ․ մանրամասնում է իտալացի հայտնի վիրուսաբանը

230
0

Կորոնավիրուսը դառնում է ավելի քիչ ագրեսիվ, ինչի հետևանքով աշնանը երկրորդ ալիքը կարող է չլինել։ Այս մասին Ria.ru-ին հայտնել է իտալացի վիրուսաբան, Միլանի Vita-Salute San Raffaele համալսարանի պրոռեկտոր Մասիմո Կլեմենտին։

«Դեռ մայիսին մեր բժիշկները նշել էին հիվանդության սրության առաջանցիկ նվազումը, որով կորոնավիրուսով վարակված հիվանդներին հոսպիտալացրել էին։ Ընդ որում, խոսքը վերաբերում էր ոչ միայն հիվանդների թվի նվազմանը, այլեւ այն հիվանդների թվի կրճատմանը, որոնց անհրաժեշտ էր բուժում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մասնավորապես, թոքերի բորբոքման պատճառով: Միաժամանակ ավելացել է վարակվածների թիվը, որոնց կարելի էր բուժել տանը»,- պատմել է վիրուսաբանը։

Կլեմենտին եւ նրա գլխավորած San Raffaele հոսպիտալի մանրէաբանության եւ վիրուսաբանության լաբորատորիայի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել այդ փոփոխությունների հիմնավորումը գտնելու համար: Պարզվել է, որ համաճարակի սկզբնական փուլում վիրուսային ծանրաբեռնվածությունը տասնյակ անգամ ավելի բարձր է եղել, քան մայիսի վերջին։ Վարակը դարձել է ավելի հեշտ տանելի։

Պրոֆեսորի կարծիքով ՝ կլինիկական պատկերի բարելավումը ենթադրաբար նշանակում է, որ կորոնավիրուսն ինքը թուլացման ուղղությամբ փոփոխություններ է կրում:

«Առայժմ մենք չենք կարող պնդել դա լիակատար վստահությամբ, բայց, ամենայն հավանականությամբ, դա հենց այդպես է»,- ընդգծել է նա: