տուն Աշխարհ Կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ․ ԱՀԿ-ն ահազանգում է

Կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ․ ԱՀԿ-ն ահազանգում է

285
0
A healthcare worker washes her hands during her shift at an intensive care unit (ICU) at the General University Hospital where patients infected with the COVID-19 are treated in Prague, Czech Republic, Tuesday, April 7, 2020. The new coronavirus causes mild or moderate symptoms for most people, but for some, especially older adults and people with existing health problems, it can cause more severe illness or death. (AP Photo/Petr David Josek)

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է արձանագրել։ Վերջին մեկ օրում ավելի քան 183 հազար նոր դեպք է գրանցվել։

Դեպքերի հիմնական մասը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում է հաստատվել։ Ըստ ԱՀԿ-ի՝ հաստատված դեպքերի թիվը մասամբ էլ պայմանավորված է ամբողջ աշխարհում թեստավորումների թվի ավելացմամբ։

Կորոնավիրուսից մահացության եւ վարակի տարածման կտրուկ աճ է նկատվել Բրազիլիայում. տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ համավարակի մեկնարկի օրվանից այստեղ վարակին զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ: Երկիրը հիմա մահացածների թվով Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղում է: Բնակիչները վրդովված են իշխանությունների՝ իրենց կարծիքով ո՛չ համարժեք, ո՛չ բավարար գործողություններից:

Հարեւան Իրանում էլ արդեն երրորդ օրն է, որ գրանցվում է ավելի քան 100 մարդու մահ, վարակման՝ մոտ 3 հազար նոր դեպք: Կորոնավիրուսից Մերձավոր Արեւելքում առավել տուժած այս երկրում մայիսի սկզբին մահացության մակարդակը նվազել էր, բայց վերջին շաբաթներին նորից սկսել է բարձրանալ: Իրանի առողջապահության նախարարության խոսնակը հերքել է տեղեկությունները, որ երկիրը համավարակի երկրորդ ալիքն է ապրում՝ ասելով, որ առաջին ալիքը դեռ չի հասել իր գագաթնակետին: