տուն Աշխարհ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Գերմանիայում պարտադիր չի լինի

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Գերմանիայում պարտադիր չի լինի

302
0

Գերմանիայի յուրաքանչյուր բնակիչ ինքը կորոշի՝ պատվաստվե՞լ COVID-19- ի դեմ, թե՝ ոչ․ պատվաստումը պարտադիր չի լինի: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Funke-ն՝ հղում անելով Դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Հելգա Բրաունին:

Միևնույն ժամանակ, Բրաունը նշել է, որ նրանք, ովքեր պատվաստվել չեն ցանկանա, պետք է հաշվի նստեն վարակվելու ռիսկերի հետ։

Քաղաքական գործիչը հավելել է, որ երկրում կիրառվող սահմանափակումները կչեղարկվեն, երբ պատվաստանյութը հասանելի կլինի:

Ավելի վաղ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շփանը հայտարարել էր, որ պատվաստանյութը պատրաստ կլինի 2021 թվականից ոչ շուտ: