Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ազդեցությունը կպահպանվի ավելի քան 2 տարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը՝ redstar.ru կայքին տված հարցազրույցի ընթացքում։
Խոսելով դեղամիջոցի պահանջված քանակի մասին՝ Գինցբուրգը նշել է, որ Ռուսաստանի բնակչության զանգվածային պատվաստման համար այդ դեղամիջոցից 70 միլիոն չափաբաժին անհրաժեշտ կլինի։
Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութի՝ նման «ուժեղ» չափաբաժնով ընդունումը մարդուն «գոնե երկու տարի և հնարավոր է՝ ավելի երկար ժամանակով» կպաշտպանի կորոնավիրուսի հնարավոր վարակումից։
Գինցբուրգը հավելել է, որ դեղամիջոցի նման երկարատև ազդեցությունը հնարավոր է եղել ապացուցել ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատությունների և Ազգային հետազոտական կենտրոնի՝ աֆրիկյան Գվինեայում Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման ուղղությամբ տարված համատեղ աշխատանքների ընթացքում։ Նա նշել է, որ Ռուսաստանի բնակչության զանգվածային պատվաստման համար այդ դեղամիջոցից 70 միլիոն չափաբաժին անհրաժեշտ կլինի։