Կորոնավիրուսի ասիմպտոմային փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում։ Այս մասին հայտարարել Է ԱՀԿ-ի ՝ COVID-19-ին արձագանքելու տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերխովան՝ կազմակերպության մեդիաբրիֆինգի ժամանակ։
«Ելնելով մեր ունեցած տվյալներից ՝ քիչ հավանական է թվում, որ ասիմպտոմային կրողը վարակը մեկ ուրիշին փոխանցի,- ասել է նա։- Մենք մի շարք զեկույցներ ունենք այլ երկրներից։ Այնտեղ հետեւում են ասիմպտոմատիկ կրողներին, նրանց շփումներին եւ հետագա փոխանցում չեն հայտնաբերում։ Դա շատ հազվադեպ է տեղի ունենում»։
Սակայն, նշել է վան Կերխովան, ասիմպտոմային դեպքերին հաճախ սխալ են դասվում COVID-19-ի դեպքերը թեթեւ ընթացքով, ինչպես նաեւ ոչ տիպային կամ դեռեւս չդրսեւորված ախտանիշներով: Այս դեպքում մարդը վարակիչ է դառնում ախտանիշների ի հայտ գալուց 2-3 օր առաջ: Հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքը ենթադրում է հիվանդության ամբողջ ընթացքում ախտանիշների բացակայություն:
«Երբ մենք դիտում ենք տվյալները եւ պարզում, թե իրականում քանի դեպք է եղել ասիմպտոմային, հայտնաբերում ենք, որ հաճախ խոսքն իրականում թույլ արտահայտված ախտանիշների մասին է»,- ընդգծել է նա:
Վարակման դեպքերի գրեթե կեսը տեղի է ունենում մինչ հիվանդի մոտ ախտանշաններ ի հայտ գալը, նշել են ԱՀԿ-ի մասնագետները: Բայց դա չի նշանակում, որ նա ունի ասիմպտոմային վարակ, ախտանշանները պարզապես դեռ չեն դրսեւորվել: