ԱՄՆ-ի նահանգներից մեկում կանանց բողոք-դիմումների աճ է գրանցվել: Նրանք բողոքում են իրենց տանտերերից, ովքեր ստիպում են իրենց գնալ սեռական հարաբերության վարձավճարի փոխարեն: Այս մասին գրում է 9News-ը։
Վարձատուները օգտվում են վարձակալների «ֆինանսական սթրեսից»։ Միևնույն ժամանակ իշխանությունները չէին սպասում, որ անշարժ գույքի տերերը շանտաժի են ենթարկում տնվորուհիներին ։
Շատ մարդիկ կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այդ պատճառով տեղի բնակիչների միայն 69 տոկոսն է վճարել ապրիլի 1-ի դրությամբ:
Ամերիկուհիներին խորհուրդ են տվել հայտնել նման ոտնձգությունների մասին։