Բրազիլիան դարձել է COVID-19-ից մահացությունների թվի աճով աշխարհում առաջատարը: Այդ մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները, հայտնում է Lenta-ն:
Նախորդ օրը հիվանդությունից մահացել է երկրի 807 բնակիչ: Այսպիսով, Բրազիլիան աշխարհում առաջին տեղում է մահացության թվի ամենօրյա աճի առումով. այն անցել է Միացյալ Նահանգներից, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 620 մարդ: Ընդհանուր առմամբ, Լատինական Ամերիկայի այդ հանրապետությունում մահացել է 23,4 հազար մարդ:
Վերջին տվյալների համաձայն՝ Բրազիլիան երկրորդ տեղում է կորոնավիրուսով հիվանդների թվով. հիվանդ է 374,8 հազար մարդ: Բուժվել է 153,8 հազար մարդ: