տուն Հասարակություն Բժիշկ Կորոնավիրուսից մահացել է քեռիս. Դանիել Իոաննիսյան

Կորոնավիրուսից մահացել է քեռիս. Դանիել Իոաննիսյան

362
0
Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կորոնավիրուսից մահացել է քեռիս՝ մանկական վիրաբույժ Ռոստոմյան Մելիքը:(

Բժշկությունը անզոր եղավ Հայաստանում ու ապա Ռուսաստանում հազարավոր երեխաների (այդ թվում՝ իմ) կյանքը փրկած բժշկի կյանքը փրկելու պայքարում:((»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք 57-ամյա Ռոստոմյանն աշխատել է Երևանի I մանկական կլինիկական հիվանդանոցում, հետո III մանկական կլինիկական հիվանդանոցում։ 1989 Կրասնոդար է մեկնել, այնտեղ բարձրացրել է որակավորումը Կուբանի պետական բժշկական համալսարանում։ Դրանից հետո Կալինինգրադ է տեղափոխվել։