Համաշխարհային համաճարակի վերածված կորոնավիրուսը շարունակում է կյանքեր խլել: Նոր կորոնավիրուսի վարակի զոհ են դառնում նաև հայտնի ու սիրված արվեստագետներ, շուբզինեսի, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ:
Վերջին օրերին ԱՄՆ մեծ թափ առած կորոնավիրուսից մահացել է հայտնի ամերիկացի կոմպոզիտոր, Fountains Of Wayne և Ivy ռոք-խմբերի հիմնադիր Ադամ Շլեզինգերը մահացել է COVID-19-ի հարուցած բարդություններից։
Միջազգային լրատվական գործակալոթյունների հաղորդած տեղեկության համաձայն՝ 52-ամյա երաժիշտը, ով միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին, մահացել է Նյու Յորքի հիվանդանոցում։
The New York Times-ը գրում է, որ նա հանդիսանում է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի», «Գրեմմիի» դափնեկիր և հեռուստատեսային «Էմմի»-ի եռակի մրցանակակիր։