տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսից մահացած բժիշկը՝ Դանիել Իոաննիսյանի քեռին է

Կորոնավիրուսից մահացած բժիշկը՝ Դանիել Իոաննիսյանի քեռին է

577
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է բոլորի կողմից սիրված մանկական վիրաբույժ Մելիք Սիմոնի Ռոստոմյանը:

Մելիք Ռոստոմյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քեռին էր։ Իոանիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսից մահացել է իր քեռին՝ մանկական վիրաբույժ Ռոստոմյան Մելիքը:

«Բժշկությունը անզոր եղավ Հայաստանում ու ապա Ռուսաստանում հազարավոր երեխաների (այդ թվում՝ իմ) կյանքը փրկած բժշկի կյանքը փրկելու պայքարում»,- գրել է Իոաննիսյանը:

AraratNews.am-ի խմբագրակազմը ցավակցություններն է հայտնում Մելիք Ռոստոմյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին: