տուն Աշխարհ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի. արձանագրվել են թռչնագրիպի դեպքեր նույնպես

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի. արձանագրվել են թռչնագրիպի դեպքեր նույնպես

352
0

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 361-ի, հիվանդացածների թիվը՝ 17․200-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակված է 14․557 մարդ (որից 14․411-ը` Չինաստանում): Չինաստանի սահմաններից դուրս հաստատվել է վարակման 146 դեպք՝ ավելի քան 20 երկրներում: Գրանցվել է մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս: Ֆիլիպիններում մահացել է Ուհան քաղաք այցելած մի մարդ։ Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել ազատել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներմուծված ապրանքները հարկումից:

Ինչպես հայտնում է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն, խոսքը պաշտպանիչ բժշկական դիմակների, ախտահանիչ նյութերի և այլ ապրանքների մասին: Չինաստանի Ունան նահանգում, որը հարավից սահմանակից է Հուբեյին, նոր կորոնավիրուսի բռնկման հետ մեկտեղ տարածվել է նաև թռչնագրիպը (H5N1)։