Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերես Չինաստանում նոր տիպի կորոնավիրուս է տարածվել, որի հետևանքով մահացածների թիվը հասել է 26-ի, գրանցվել է վարակման 849 դեպք:
Ավելի վաղ հաղորդվել էր 830 վարակված և 25 մահացածի մասին: Մինչ օրս հիվանդության տարածման սկզբնական շրջանից դուրս արդեն գրանցվել է մահվան 2 դեպք. մեկը՝ Հեբեյի նահանգում, մյուսը՝ Սույհուա քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից 430 կմ հեռավորության վրա:
Ուրբաթ առավոտյան ստացված տվյալների համաձայն, 177 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:
Հաղորդվել է նաև 1072 կասկածելի դեպքերի մասին: