տուն Հասարակություն Բժիշկ Կորոնավիրուսից մահացածը 66-ամյա տղամարդ է. մանրամասներ

Կորոնավիրուսից մահացածը 66-ամյա տղամարդ է. մանրամասներ

302
0

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

« «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,- գրել է նա։