Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով թոքաբորբից մահացել է 10.030 մարդ: Այդ մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները՝ հիմնված երկրների իշխանությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Վարակվածների թվաքանակի առումով Չինաստանը շարունակում է մնալ առաջին տեղում, որտեղ հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուսով 81 199 հիվանդ: Այնուամենայնիվ, դրա հետևանքով առաջացած մահացածների թվով առաջին տեղում հայտնվել է Իտալիան, որտեղ արդեն մահացել է 3405 մարդ: Երկրում վարակված է ավելի քան 41 հազար մարդ:
Իրանը վարակների և զոհերի թվով երրորդ տեղում է: Այնտեղ 18,4 հազար մարդ հիվանդացել է, 1284-ը՝ մահացել են:
Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 88 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր:
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 3 հազար 405: