տուն Աշխարհ Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 151 հազար մարդ․ նոր տվյալներ

Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 151 հազար մարդ․ նոր տվյալներ

219
0

Նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվը գերազանցել է 723 հազարը: Այս մասին հայտնում է Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնը։

Ապաքինվածների թիվը կազմում է 151 հազար 798: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: 

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 142 հազար 637 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը կազմում է 2 հազար 485: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 97 հազար 689-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: