Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և զբաղվել սպորտով՝ նոր կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար։
«Կերեք առողջ և օգտակար սնունդ, որը կօգնի ձեր իմունային համակարգին նորմալ գործել, սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը և խուսափեք շաքար պարունակող ըմպելիքներից և մի՛ ծխեք։ Վարակվելու դեպքում ծխելը կարող է մեծացնել հիվանդության ծանր ձևի զարգացման վտանգը»,-ասել է նա և հավելել, որ անհրաժեշտ է նաև օրական առնվազն 30 րոպե հատկացնել ֆիզիկական ակտիվությանը։
«Եթե աշխատում եք տնից, հետևեք, որ նույն դիրքում երկար ժամանակ նստած չմնաք։ Ամեն 30 րոպեն մեկ ընդմիջում արեք»,- հավելել է նա։