տուն Աշխարհ Կորոնավիրուսը տարածվել է ավելի քան 100 երկրներում

Կորոնավիրուսը տարածվել է ավելի քան 100 երկրներում

303
0

Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսը հայտնաբերվել է Բուլղարիայում, Կոստա Ռիկայում, Մոլդովայում, Ֆրանսիական Գվիանում, Մալդիվներում, Մալթայում, Դանիայի Ֆարերյան կղզիներում, Պարագվայում եւ Ֆրանսիական Կարիբյան Մարտինիկ կղզում:

Առողջապահության համաշխարհային կենտրոնի տվյալներով` վիրուսով վարակվածությունն աճել է մինչեւ 110 034։ Ընդ որում՝ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է 3610 վարակվածությունն, որոնցից 71-ը՝ մահվան ելքով,- ներկայացնում է gisanddata.maps.arcgis.com-ը։

Տվյալների համաձայն՝ վարակվածության դեպքերի թվով երկրների հնգյակի մեջ մտնում են.

  • Չինաստանը (80 699)
  • Հարավային Կորեան (7 314)
  • Իրանը (6 566)
  • Իտալիան (5 883)
  • Գերմանիան (951)

Այն դեպքում, երբ շուրջ 60 000 մարդ ամբողջ աշխարհում արդեն բուժվել է COVID-19-ից։