տուն Աշխարհ Կորոնավիրուսը սպանող բազմակի օգտագործման դիմակ է ստեղծվել (լուսանկարներ)

Կորոնավիրուսը սպանող բազմակի օգտագործման դիմակ է ստեղծվել (լուսանկարներ)

271
0

Իսրայելցի գիտնականները ստեղծել են դեմքի բազմակի օգտագործման դիմակ, որը կորոնավիրուսը սպանում է բարձր ջերմաստիճանի շնորհիվ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Տեխնիոն» համալսարանի հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Յաիրա Էյն-Էլին հայտնել է, որ կորոնավիրուսը ոչնչացնելու համար ընդամենը 30 րոպե կպահանջվի:

Դիմակն ունի USB մուտք, որը միանում է էլեկտրաէներգիայի աղբյուրին, օրինակ՝ սմարթֆոնից: Այնուհետև դիմակը ջեռուցվում է մինչև 70 աստիճան, ինչը թույլ է տալիս ոչնչացնել կորոնավիրուսը: