տուն Աշխարհ Կորոնավիրուսը նպաստել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը

Կորոնավիրուսը նպաստել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը

474
0

Կորոնավիրուսի պանդեմիան նպաստել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը։ Այս մասին են վկայում Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային լուսանկարները։

Աղտոտվածության մակարդակի ամենամեծ անկումներից մեկը կարելի է դիտարկել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ հունվարին բռնկվել էր կորոնավիրուսի համաճարակը։

Լեսթերի համալսարանի օդի աղտոտման ամբիոնի պրոֆեսոր Փոլ Մոնքսի խոսքով՝ սա կարևոր դաս էր ապագայի համար։

«Մենք պատմության մեջ ականատես ենք լինում ամենամասշտաբային փորձարկմանը։ Չեմ ուզում անտեսել մարդկային կյանքերի կորստի փաստը, բայց սա կարող է մեզ ապագայի հանդեպ հույս ներշնչել»,- ասել է նա։

Վերջին վեց շաբաթվա ընթացքում Ասիայի և Եվրոպայի մի շարք քաղաքներում ազոտի երկօքսիդի մակարդակը զգալիորեն ցածր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում արևելյան և կենտրոնական Չինաստանում ազոտի երկօքսիդի մակարդակը նորմայից 10-30 տոկոսով ցածր է: