ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած երկու օրենսդրական առաջարկները՝ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Համապատասխան որոշումները 111 կողմ ձայներով են ընդունվել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ նախագծերի երկրորդ ու վերջնական ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 3 ժամ անց: