Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Իտալիայում կարանտին հայտարարվեց, ինչն էլ նպաստեց Վենետիկի ջրանցքների ջրի մաքրմանը: Այժմ քաղաքի բնակիչներին արգելվում է լքել իրենց տները առանց պատճառաբանության: Հետիոտների, զբոսաշրջիկների, ջրանցքներով երթևեկության բացակայության, փակ թանգարանների պատճառով, քաղաքի փողոցներն ու հրապարակները ավելի մաքուր տեսք են ստացել: Քաղաքի ջրանցքներում hայտնվել են ձկներ, կարապներ, նավահանգստում կարելի է տեսնել դելֆինների: